հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Բժիշկները չեն այցելում «Սասնա ծռեր» խմբի անդամին, ահազանգում է փաստաբանը

Բժիշկները չեն այցելում «Սասնա ծռեր» խմբի անդամին, ահազանգում է փաստաբանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալի վիրավոր ոտքը վատ վիճակում է։

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանին դուրս են գրել «Էրեբունի» ԲԿ-ից՝ հայտարարելով, որ շուրջ մեկ ամիս պետք է սպասել առանց վիրահատության։ Մեկ ամիսը վաղուց անցել է, բայց, ըստ փաստաբանի, բժիշկներն անտարբերություն են ցուցաբերում․ «Կարելի է ասել, որ Հովհաննեսին անտերության են մատնել ու ոչ մի բժիշկ անգամ չի այցելում նրան, իսկ Հովհանննեսը ցավեր ունի ոտքի հատվածում։ Չնայած վերքն արդեն փակվել է, բայց դեռ օտար մարմիններ կան ոտքի մեջ, որոնք զգալ են տալիս։ Ես երեկ եմ այցելել Հովհաննեսին և նկատեցի, որ վիրավորի ոտքի գույնը փոխվել է՝ մգացել է ավելի։ Իսկ այս մի ամսվա մեջ ոչ մի բժիշկ չի այցելել նրան»։

Սարգսյանն իր պաշտպանյալի բժշկական փաստաթղթերն ուղարկել է նաև Նիդառլանդներ՝ հոլանդացի փորձագետի քննությանը, ով ևս լուրջ մտահոգություն է հայտնել Հարությունյանի վնասվածքի հետ կապված։

Հայարփի Սարգսյանը պաշտպանյալին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցով դիմումներ է ուղարկել Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն և ՄԻՊ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի վիրավորում էր ստացել հուլիսի 26-ին, ժամը 02:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ իրավապահների կրակոցից։