Home / Ազգային ժողով / Հայաստանը պարտքի դիմաց այլևս տալու ոչինչ չունի. Կառավարությունը կրկին վարկ է վերցնում

Հայաստանը պարտքի դիմաց այլևս տալու ոչինչ չունի. Կառավարությունը կրկին վարկ է վերցնում

Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ դեմ են ՀՀ կառավարության ներկայացրած վարկային երեք նոր համաձայնագրեր վավերացնելուն։ Այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկվում է երեք նոր վարկային ծրագրեր, որոնցով Կառավարությունը վերցնում է ևս 180 միլիոն դոլարի արտաքին պարտք` Համաշխարային բանկից և Ֆրանսիական զարգացման գործակալությունից։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծիք է հայտնում, որ տարեվերջյան այս օրերին վարկը վավերացվում է, որպեսզի Կառավարությունը խուսափի բյուջեի դեֆոլտից։

«Ես կարող եմ էսպիսի գնահատական տալ. 100 միլիարդի պակաս ունեք, դեֆոլտից խուսափելու համար վարկային ներարկումներ եք անում»,֊ ասել է Արամ Մանուկյանը։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը դժգոհել է, որ վարկային համաձայնագրերը բերվել են արտահերթ նստաշրջանի ընթացքում և չեն քննարկվել ԱԺ հանձնաժողովներում։

«Ծրագրերից մեկի Բ կետն է՝ մրցունակության ամրապնդում։ Ինչի մրցունակությունն եք ամրապնդում։ Հասկանալի է, որ բյուջետային խնդիրներ են, բազմաթիվ նման ծրագրեր եղել են, ոչ սրանց էֆեկտիվությունը հնարավոր է չափել, ոչ հասկանալ․․»,֊ ասել է Մհեր Շահգելդյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ պարտքերը ճիշտ չօգտագործելու ռեսուրս Հայաստանն այլևս չունի, քանի որ երեք բան չկա, որը կարելի է պարտքի դիմաց տալ։

«Ցավոք, մեր փոքր պարտքն էլ չներվեց։ էլ գույք պարտքի դիմաց, էլ չգիտեմ ՝ ինչեր են արեք։ Տվել ենք անընդհատ։ Նույնիսկ գազի սակագինը պահելու համար բաժնեմաս ենք տվել։ էլ բան չկա»,֊ ասել է Մելքումյանը։

Tekali Taxi