հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Լեռնային Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ պաշտոնական

Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 1997 թվականին ծնված, զինծառայող Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական վարկածի համաձայն, զինծառայողը վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Դեպքի մանրամասների հետ կապված ՊՆ-ն այլ տեղեկություններ չի հաղորդում։