հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / ԿԳՆ֊ն ուսումնասիրում է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կոռումպացվածության մասին նամակը

ԿԳՆ֊ն ուսումնասիրում է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կոռումպացվածության մասին նամակը

Կրթության պետական տեսչությունը Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցում տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ ծնողների բողոքի հետքերով ուսումնասիրություն է կատարում։ Epress.am-ի հարցմանն ի պատասխան, այս մասին ասել են Կրթության և գիտության նախարարությունից։

Գերատեսչությանը հարցրել էինք՝ արդյոք տեղյակ են ծնողների տարածած բաց նամակից և ինչպես են արձագանքելու դրան։

Երկու շաբաթ առաջ հրապարակված բաց նամակում ծնողները պնդել են, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը չարաշահումներ է թույլ տվել։ Մասնավորապես, ըստ նամակի հեղինակների, Ազիզյանը ստիպում է ծնողներին և ուսուցիչներին որոշակի ծախսեր անել՝ գնել կոնկրետ համազգեստներ, գումար է վերցնում աշակերտից՝ քննությունը նշանակելու համար, կաշառք է պահանջում նաև դասղեկ նշանակելու, ատեստատ ստանալու համար։ Ծնողները նշում են, որ հարցը բազմիցս բարձրաձայնել են, սակայն պետական մարմիններն անտարբեր են գտնվել։

Ռուզաննա Ազիզյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ասել է, որ ուսանող ժամանակ Սարգսյանը «շատ կրակոտ երիտասարդ» էր։

Սա առաջին անգամը չէ, երբ աշակերտների ծնողները բողոքում են տնօրենի դեմ։ 2012 թվականին Ազիզյանի կոռումպացվածության մասին նամակը հրապարակելու համար տնօրենը դատի էր տվել 7or.am կայքին։

Նշենք նաև, որ 11֊րդ դպրոցում կան ազգային հերոսների անուններով դասարաններ, դրանց շարքում ՀՀԿ֊ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան դասարան։

ԿԳՆ֊ն խոստացել է ուսումնասիրության ավարտից հետո ներկայացնել դրա արդյունքները։