Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող 19-ամյա Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ սա վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է։
Ապրիլի 19-ին հակառակորդի կողմից ստացած կրակոցից մահացել էր Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Թաթուլ Հարությունյանը։ Ապրիլի 21-ին ծառայակցի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել ՀՀ զինված ուժերի Վայքի զորամասի զինծառայող Նարեկ Հակոբյանը։ Ապրիլի 24-ին՝ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա Պաշտպանության բանակի զինծառայող Նարեկ Հարությունյանը։