Գլխավոր / Մարզեր / Հրազդանի քաղաքապետի որդին խոստովանել է՝ ինքն է վրաերթ կատարել

Հրազդանի քաղաքապետի որդին խոստովանել է՝ ինքն է վրաերթ կատարել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, երեկ երեկոյան ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և խոստովանել, որ հունիսի 8-ին մահացած Վալերի Թորոսյանին ինքն է վրաերթի ենթարկել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Քննչական վարչության երեկվա և ոստիկանության այսօրվա հայատարարության մեջ նշվել էր, որ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ և հայտարարել, որ իր կողմից վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, ինքն է վրաերթի ենթարկել Թովմասյանին։

Դեպքից անմիջապես հետո Shamshyan.com-ը նշել է, որ վարորդը վթարից հետո ավտոմեքենայի համարանիշերը հանելով, դիմել էր փախուստի։

Ոստիկանության այսօրվա տարածած հայտարարության մեջ քաղաքպետի որդին նշել է, սակայն, որ դեպքից հետո իր ինքնազգացողությունը վատացել է, դրա պատճառով դիմել է բուժօգնության:

News.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետը հասատատել է, որ վրաերթի հեղինակը իր անչափահաս որդին է:

«Այո, իմ տղան է եղել, ինքն առաջին օրվանից էլ ընդունել է: Իմ երեխան է տուժողին ճանապարհ դրել հիվանդանոց, առաջին օգնությունն ինքն է ցուցաբերել, որից հետո ուղեկցել է հիվանդանոց: Ինձ հետ միասին հիվանդանոցում է եղել»,- վերջինս հերքել է ոստիկանության տվյալները, թե սկզբում 32-ամյա տղամարդ է ներկայացել և հայտնել, որ վրաերթի հեղինակն ինքն է եղել. «Այդպիսի բան չի եղել, երեխան հիվանդանոցում է եղել տուժողի հետ: Դժբախտություն է տեղի ունեցել»: