«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ հայտնաբերվել է կիստոզ գոյացություն, որի բնույթը պարզելու համար անհրաժեշտ անալիզներն արդեն մոտ մեկ ամիս է չեն հանձնվում։
Epress.am-ի հետ զրույցում Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել է, որ կիստոզ գոյացությունն իր էությամբ կիստա է, բայց նրա բնույթը դեռ պարզ չէ, այն կարող է լինել սովորական կիստա, բարորակ ուռուցք կամ նախադրյալներ ունենա չարորակ ուռուցք դառնալու, որը պարզելու համար պետք է անալիզներ հանձնվեն։
«Քրեակատաողական վարչությունը հունիսի 8-ին դիմել է Արդարադատության նախարարությանը պետպատվերի շրջանակներում այդ հարցը լուծելու համար, բայց արդեն անցել է 12 օր և դեռ ոչ մի արձագանք չկա»,- նշել է Գյուրջյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Գերավետյանի մոտ, բացի կիստոզ գոյացությունից, հայտնաբերվել է նաև հյուսվածքային գոյացություն և խպիպ, որի բնույթը ևս դեռ պարզված չէ։
Գյուրջյանը նաև խոսել է այն մասին, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում նախաձեռնել էր դրամահավաք բանտի ատամնաբուժարանի համար ռենտգենի սարք գնելու համար․ «Գերավետյանն այս կերպ բարձրաձայնում է, որ դա պետք է անի պետությունը, սակայն չի անում և չի կատարում իր պարտականությունները»։