Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: