Home / Շուկա / Սամվել Ալեքսանյանի ընկերության աշխատակիցների մեկ երրորդը ստվերում է․ «Հայկական ժամանակ»

Սամվել Ալեքսանյանի ընկերության աշխատակիցների մեկ երրորդը ստվերում է․ «Հայկական ժամանակ»

ՀՀԿ֊ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը հարկեր է թաքցնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երեկ Սերժ Սարգսյանը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերություն, որը պատկանում է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին ընտանիքին և գրանցվաած է նրա դստեր անունով։

Թերթը նշում է, որ այցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրութան մեջ մասնավորապես նշված է, որ «Ալեքս տեսքստիլի» տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում աշխատում է 470 մարդ, իսկ վերջերս գործարկվել է գործվածքի նոր արտադրամաս և այլն։

«Այլ կերպ ասած, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ալեքս տեքստիլը» ունի ոչ պակաս, քան 470 աշխատող։ Մինչդեռ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» այս ընկերությունը վճարում է 308 հազար դրամ ամսական։ Ըստ ՀՀ օրենսդրության՝ յուրաքանչյուր աշխատող այդ հիմնադրամին ամսական պետք է վճարի 1000 դրամ։ Դա նշանակում է, որ «Ալեքս տեքստիլում» գրանցված աշխատողների թիվը 308֊ից չի անցնում։ Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ այս ընկերության 470 աշխատակիցներից 162֊ը կամ ավելի քան մեկ երրորդը ստվերում են, և գործատուն պետբյուջեից թաքցնում է նրանց եկամտահարկը», ֊ նշում է «Հայկական ժամանակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi