Home / Կրթություն / Դպրոցի տնօրենը պարտադրում էր պատանուն կտրել մազերը

Դպրոցի տնօրենը պարտադրում էր պատանուն կտրել մազերը

15-ամյա պատանին, որը զբաղվում է նկարչությամբ, ցանկանում է արվեստագետ դառնալ և որոշել է ուսումը շարունակել գեղարվեստական թեկումով ավագ դպրոցում՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում։ Երիտասարդի նկարները դուր եկան փոխտնօրենին, ընդհանուր կրթական պատրաստվածությունը ևս բավարար էր։ Սակայն երիտասարդից պահանջեցին կտրել մազերը։ Նա հրաժարվեց՝ պատասխանելով, որ կանի դա, երբ կծառայի բանակում։ Գեղարվեստական կրթահամալիրի դռները իր առջև փակվեցին։

Երիտասարդի ծնողների փոխանցմամբ՝ ջօգնեց նույնիսկ իրենց ընտանիքի ընկեր՝ հայտնի արվեստագետի միջամտութունը, ով «թյուրիմածության» հետքերով զանգահարեց իր ընկեր, աբստրակտ նկարիչ, դպրոցի տնօրեն Գոհար Սանոյանին։ Վերջինս հաստատեց, որ մազերը կտրելու պայմանը պարտադիր է կատարման, քանի որ «վերևից հրահանգ կա»։

Այսպիսով՝ տարիներ շարունակ հանրային միջավայրում որպես աբստրակտ արվեստագետ հանդես եկող Սանոյանի որոշման հետևանքով պատատնին, թողնելով միջին դպրոցը, զրկվել է իր նախընտրած կրթությունը շարունակելու հնարավորությունից։