Home / Առողջապահություն / Սեֆիլյանի գործով անցնող դատապարտյալին բուժօգնություն չեն տրամադրում․ ահազանգում է փաստաբանը

Սեֆիլյանի գործով անցնող դատապարտյալին բուժօգնություն չեն տրամադրում․ ահազանգում է փաստաբանը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող, 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Արթուր Մովսիսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն նրան համապատսխան բուժօգնություն չի տարամադրվում։ Այս մասին տեսաուղերձ է հրապարակել Հելսինկյան ասոցիացիան, որտեղ Մոսվիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը բանտի ղեկավարությունից պահանջել է անհապաղ բուժօգնություն տրամադրել իր պաշտպանյալին։ Կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի Մովսիսյանը, պաշտպանը չի նշել։

«Եթե ինչ-որ բան լինի, ամբողջ պատասխանատվությունը կրելու է քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, մեղքի բաժին ունի ՄԻՊ-ը, որը որևէ կերպ չի արձագանքել մեր գրավոր դիմումներին», – ասել է Պապիկյանը։ Նրա խոսքով՝ Մովսիսյանը բազմաթիվ անգամ բանավոր դիմել է ՔԿ վարչակազմին՝ բուժօնություն ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել։

Իր հերթին, Պապիկյանը գրավոր դիմումներ է ներկայացրել պատկան մարմիններին՝ ՔԿՀ վարչությանը, ՄԻՊ-ին․ «Բացի խոստումներից, բյուրոկրատական քաշքշուկից՝ ոչ մի առարկայական գործողություն չեն արել։ Դրա համար խնդրի վերաբերյալ բարձրաձայնում ենք»։

Պապիկյանն ընդգծել է, որ Մովսիսյանը դեռ դեկտեմբեր ամսվա ընթացքում սաստիկ ցավեր է ունեցել, սակայն, տեսնելով հացադուլավորներ Բարսեղյանի և Բիլյանի վիճակը, ձայն չի բարձրացրել՝ հաշվի առնելով, որ նրանց դեպքը հրատապ է․ «Նա համեստորեն չի ցանկացրել իր վրա ուշադրություն բևեռել։ Նրա այս համեստությունը չարաշահվում էր ՔԿՀ-ի կողմից, նրանք բացարձակ անգործություն էին ցացաբերում նրա առողջության խնդիրները լուծելու հարցում»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք է թաքցրել՝ այն փոխանցելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: