Home / Դատարան / Փինք Արմենիան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի․ խնդրո առարկան՝ ԼԳԲՏ թեմայով պաստառները

Փինք Արմենիան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի․ խնդրո առարկան՝ ԼԳԲՏ թեմայով պաստառները

Վարչական դատարանում այսօր՝ փետրվարի 1֊ին, կայացել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդային պաստառներն ապամոտաժելուն վերաբռրող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։

«Նուշիկյան Ասոցիացիայի» և Փինք Արմենիա֊ի միջև կնքված պայմանագրի համաձայն, «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» գրությամբ պաստառները նախորդ տարվա մայիսի 25֊ից հունիսի 25֊ը պետք է տեղադրված լինեին Երևանում, սակայն փակցվելուց երկու օր հետո Քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժվել էին «Նուշիկյան Ասոցիացիայի» կողմից։

«Մենք պահանջ ենք ներկայացրել դատարան՝ նշելով, որ «Նուշիկյան Ասոցիացիա»֊ին պարտավորեցնելով այդ պաստառները հեռացնել՝ խախտվել է մեր՝ խտրականության արգելքի և խոսքի ազատության իրավունքները, քանի որ այդ գործողությունները կապված են եղել ոչ թե մեր թույլտվություն չունենալու հետ, այլ նրա հետ, որ այդ պաստառները վերաբերել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականությանը», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է փաստաբան Հասմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը հակադարձում է, թե իրենք «Նուշիկյան Ասոցիացիա»֊ին են պարտավորեցրել դրանք հանել, ինչո՞վ են խախտվել կազմակերպության իրավունքները։

«Պատասխանող կողմը՝ Երևանի քաղաքապետարանը, ներկայացրեց իր դիրքորոշումն այն մասին, որ մենք չենք հանդիսանում պատշաճ հայցվոր, քանի որ «Նուշիկյան Ասոցիացիա»֊ի հետ է անմիջականորեն իրենց հարաբերությունները եղել։ Այդ մասով մեր առարկությունները ներկայացրինք՝ ասելով, որ մեր իրավունքներն են խախտվել, չնայած որ «Նուշիկյան Ասոցիացիա»֊ին են իրենք պահանջով դիմել։ Ըստ վարչական դատավարության օրենսգրքի՝ Քաղաքապետարանը պետք է ապացուցի, որ չի եղել խտրականություն և խոսքի ազատության խախտում», ֊ ընդգծել է փաստաբանը։

Tekali Taxi