հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Մեդիալաբին» սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Մեդիալաբին» սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 6֊ին քրեական գործ է հարուցել Medialab.am լրատվական կայքի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ։ Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության կայքում։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

Medialab.am կայքի անձնակազմը սպառնալիքներ էր ստացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Սպառնալիքները զետեղվել էին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին անդրադարձող ծաղրանկարի ֆեյսբուքյան հրապարակման տակ՝ մեկնաբանության տեսքով։ Ծաղրանկարը վերաբերել էր նախորդ տարեվերջին Պաշտպանության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով 7 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելուն։ Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը հրապարակման տակ գրել էր․ «Ձեզ չի թվում, որ ձեր չափը անցել եք», հետո անուղղակի հիշեցրել է ֆրանսիական «Շառլի Էբդո» թերթի աշխատակիցների մասին․ «…Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»։