Home / Առողջապահություն / Նուբարաշենի հոգեբուժարանում կինն ինքնասպանություն է գործել․ Shamshyan.com

Նուբարաշենի հոգեբուժարանում կինն ինքնասպանություն է գործել․ Shamshyan.com

Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ հսկողության բաժանմունքում այսօր՝ փետրվարի 13-ին՝ 02։40-ի սահմաններում, կախվելու միջոցով 49-ամյա Կարինե Հարությունյանն ինքնասպան եղել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը․

«Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում՝ ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով»։

Կայքի տեղեկություններով՝ Հարությունյանն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին դատապարտվել էր սպանություն հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ նա սպանել էր Արագած գյուղում ապրող իր մորը։ Նույն դատարանի որոշմամբ՝ կինն ուղարկվել էր  հարկադիր բուժման։