Home / Բանակ / Ռուսաստանի զինվորական ոստիկանությունը կհայտնվի Հայաստանում

Ռուսաստանի զինվորական ոստիկանությունը կհայտնվի Հայաստանում

Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայում զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության և ռազմական կայազորում օբյեկտների պահպանության համար Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է ձևավորվելու: Այս մասին հայտնում է ՌԴ֊ի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

«Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով», – ասված է հաղորդագրության մեջ:

Անձնակազմը կզինվի սպառազինությամբ, կստանա հատուկ տեխնիկա և հատուկ միջոցներով։

Գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից և զինվորներից:

Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչև ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաև ռազմական ոստիկանության ևս մի ստորաբաժանում ձևավորել Երևանի ռազմական կայազորում:

2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը ռազմաբազայի տեղեկայման մասին պայմանագիրը երկարաձգել են մինչև 2044 թվականը։

Tekali Taxi