Home / Հայաստան / Արցախում The Halo Trust-ի աշխատակիցները պայթել են ականի վրա

Արցախում The Halo Trust-ի աշխատակիցները պայթել են ականի վրա

Ականազերծման աշխատանքներ կատարելիս պայթել է The Halo Trust կազմակերպության մեքենաներից մեկը։ Ըստ Aysor.am֊ի՝ դեպքը տեղի է ունեցել խորը թիկունքում։

Դեպքի վայր են ժամանել Արցախի իրավապահներն ու ԱԻՆ ուժերը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Միջադեպի հետևանքով 3 հոգի մահացել են, երկուսը՝ մարմնական վնասվածքներ ստացել։

Ականի պայթյունի հետևանքով զոհվածներն ու տուժածները Արցախի բնակիչներ են։ Տուժածներից մեկին վիրահատում են, մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Tekali Taxi