Գլխավոր / Կրթություն / Արտերկրում սովորող հայաստանցիները սատարում են ցույցերին

Արտերկրում սովորող հայաստանցիները սատարում են ցույցերին

Արտերկրում սովորող ՀՀ քաղաքացիներ-ուսանողներն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներին։

«Հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք», – ասված է հայտարարության մեջ։

Կոչին միացել են ուսանողներ Գերմանիայից, Ռուսաստանից, Հորդանանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Պորտուգալիայից,

Նշվում է, որ հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար:

Tekali Taxi