Գլխավոր / Ոստիկանություն / Արտերկրում ապրող հայաստանցիների հերթական կոչը

Արտերկրում ապրող հայաստանցիների հերթական կոչը

Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին:

Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն:

Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք:

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար:

Նշենք, որ այսօր սոլիդարության կոչով հանդես են եկել նաև արտասահմանում սովորով մի շարք հայաստանցի ուսանողներ։

Tekali Taxi