հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, կընտրի առաջադրված թեկնածուին․ Բաղդասարյան

ՀՀԿ֊ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, կընտրի առաջադրված թեկնածուին․ Բաղդասարյան

ԱԺ Հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններին իր թեկնածուին չի առաջադրի, կընտրի պատգամավորների 1/3֊ի կողմից առաջադրած թեկնածուին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ ԱԺ քննարկումների ժամանակ խորհրդական խմբացկությունների կողմից քննարկվեցին երկրի խնդիրները։ Հանրապետականի մտահոգությունների մի մասը փարատվեց, բայց մի մասը դեռ մնում է։ Այժմ, ի գիտություն ընդունելով մայիսի 1֊ին տեղի ունեցած քննարկումը, հնչած հարցուպատասխանները, ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8֊ին ունենալու է սահմանադրական կարգով ընտրված վարչապետ։ Մենք սատարելու է 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին, այն թեկնածուին, ով կառաջադրվի երեք քաղաքական ուժերի կողմից։ Հանրապետականը թեկնածու չի առաջադրելու։ Մեզ համար էական չէ, թե ով է լինելու։ Ով էլ որ լինի առաջադրված երեք խմբակցությունների կողմից, նրան սատարելու ենք նաև մենք։ Միաժամանակ, կոչ ենք անում վերացնել երկրում ստեղծաված իրավիճակը, բացել մայրուղիները, բացել օդանավակայանը, դադարեցնել անհանդուրժողականությունը», ֊ հայտարարել է Բաղդասարյանը։

Նշենք, որ Բաղդասարյանի խոսքերից մի քանի րոպե առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մայիսի 8-ի ընտրություններին նույնպես սատարալելու է ժողովրդի թեկնածուին։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական խմբակցությունը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը։