Գլխավոր / Ազգային ժողով / «Զխտկվի, համբալ». ՀՀԿ֊ականին հիշեցրել են նրա խոսքերը կարտոֆիլի մասին

«Զխտկվի, համբալ». ՀՀԿ֊ականին հիշեցրել են նրա խոսքերը կարտոֆիլի մասին

Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ ՀՀԿ֊ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ այսօր կարտոֆիլ և մակարոն են տարել։ Նրանք հիշեցրել են, որ անցյալ տարի, խոսելով գնաճից, ՀՀԿ֊ական պատգամավորը հայտարարել էր, թե դա աղքատների վրա չի ազդի, քանի որ նրանք կարտոֆիլ են ուտում, ոչ թե միս, իսկ կարտոֆիլը չի թանկացել։ Մի տոպրակ կարտոֆիլի և մի տոպրակ մակարոնի վրա նրանք գրություն են թողել՝ «զխտկվի, համբալ»։ Ցուցարարներն ասել են, որ այդքանը կբավարարի, որպեսզի պատգամավորը հեղափոխությունից հետո «մի քանի օր ձգի»։

Ակցիայի մասնակիցներից մեկը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ երբ խանութում իմացել են՝ ինչ նպատակով են գնում կարտոֆիլը, անվճար են տվել։ Նշենք, որ Հակոբ Հակոբյանի տանից ցուցարարներից մոտ ոչ ոք դուրս չի եկել։