Գլխավոր / Բանտ / Ո՞ւմ դեմ են «Սասնա ծռերի» աջակիցներն իրականացնում իրենց քայլերը

Ո՞ւմ դեմ են «Սասնա ծռերի» աջակիցներն իրականացնում իրենց քայլերը

Ո՞ւմ դեմ է արվում այս ամեն ինչը։ Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում նման հարց է բարձրացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է նա վերաբերվում «Սասնա ծռերի» աջակիցների ակցիային։ Հիշեցնենք, որ երեկվանից «Սասնա ծռեր» խմբի մի քանի տասնյակ աջակիցներ փակ են պահում Արշակունյաց պողոտան այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարվել է փոխել խմբի անդամների խափանման միջոցը։ Պողոտայում նրանք պաստառ են փակցրել․ «Ազատություն քաղբանտարկյալներին ու «Սասնա ծռերին»։

«Ընդհանրապես պետք է շատ հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը։ Քանի որ հստակ իմ դիրքորոշումը արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին․․․

…Ամենավատը այն վիճակն է, որ չի ասվում՝ ում դեմ է արվում այդ ակցիան։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկը ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և բացեմ քրեակատարողական հիմնարկի դռները, դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ և բոլոր հարցերը կլուծվեն», ֊ ասել է Փաշինյանը։