Մի քանի հայաստանցի իրավապաշտպաններ հայտարարում են, որ բոյկոտում են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տոնակատարությունն այն պատճառով, որ միջոցառման հովհանավորներից է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Միջոցառմանը հրավերներ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Նշենք, որ ընկերությունը ծրագրում է սկսել ոսկու կորզում Վայոց Ձորի Ամուլսարում, ինչը բնապահպանական անկախ գնահատումներով անվերականգնելի վնաս կարող է հասցնել ողջ Հայաստանի բնությանը, մասնավորապես, ջրային ռեսուրսներին։
««Լիդիան Արմենիան» քանդում է մեր գեղեցիկ բնությունը, սպառնում է մեր առողջությանը, շահագործում է մեր երկրի ռեսուրսները ՝ հարստացնելու համար տեղական կուռումպացված պաշտոնյաներին և արտասահմանցիներին և ես չեմ կարող մասնակցել միջոցառումների, որոնց հովահավորում են այսպիսի ընկերություններ»,֊ ֆեսբուքյան իր էջում հրավերը մերժելու որոշումը հիմնավորել է իրավապաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտոն» ՀԿ֊ի համահիմնադիր Լառա Արահոնյանը։
Բոյկոտին միացել են նաև Կանանց աջացկման կենտրոնի հիմնադիր Մարո Մաթոսյանը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի անդամ Մամիկոն Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ բնապահպանները կոչ են անում նոր Կառավարությանը կասեցնել «Լիդիան Արմենիան» նախկինում տրված արտոնությունները և կասեցնել Ամուլսարի շահագործման ծրագիրը։