Գլխավոր / Մարզեր / Իշխանությունները համագործակցության կոչ են անում՝ ընդդեմ հանցագործությունների

Իշխանությունները համագործակցության կոչ են անում՝ ընդդեմ հանցագործությունների

«Պատմե՛ք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին համագործակցել նոր իշխանությունների հետ։

Ավինյանը նշել է, որ անկախ այն զգացողություններից, որն առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ՝ նկարահանված Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։