Home / Դատարան / Մեծահարուստ Քոչարյանի գրասենյակը իրեն քաղաքական կշիռ է վերագրում, Փաշինյանը խոստանում է վերադարձնել ամեն լուման

Մեծահարուստ Քոչարյանի գրասենյակը իրեն քաղաքական կշիռ է վերագրում, Փաշինյանը խոստանում է վերադարձնել ամեն լուման

Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, այսօր ֆեյսուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի. «Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եղանակներով և ձևերով:

Ուզում եմ նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ Հայաստանի պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ, և մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել մեր ժողովրդի և պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»։

Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, Փաշինյանն ասաց՝ Հայաստանում գոյություն չունի որևէ ուժ որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. «Հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը, ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում»։

***

Այսօր՝ պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ձախողումից հետո հայտարարությամբ հանդես է եկել նրա գրասենյակը։

«Հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»:

Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:

Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում: Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերրի վերաբերյալ:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում։

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Tekali Taxi