Home / Կանանց իրավունքներ / Հայաստան հայրենիքի 30 տարվա պատանդները

Հայաստան հայրենիքի 30 տարվա պատանդները

Էթնիկ պատկանելության համար Ադրբեջանից Հայաստան վտարված մարդիկ առաջին օրերից բախվեցին զանազան խնդիրների, որոնց մի մասը արդարացվում էր ԽՍՀՄ փլուզմամբ և ղարաբաղյան պատերազմով։ Առօրյա կյանքում հակամոսկովյան զարթոնք ապրող Հայաստանում այդ մարդիկ թիրախավորվում և հալածվում էին ռուսերեն խոսելու և «թուրքերի հետ ապրելու» պատրվակով։

Հետագայում, երբ կայսրությունը դարձավ «դաշնակից», պատերազմը թևակոխեց ատելություն սերմանելու ագրեսիվ փուլ, իշխանության գագաթին հաստատվեց «Արցախի հերոս» Ռոբերտ Քոչարյանը, փախստականների խնդիրները լուծելու համար ռեսուրսների թալանը սկսեց կրել համակարգային բնույթ։ Դրան զուգահեռ ադրբեջանահայերը սկսեցին թիրախավորվել որպես իշխանությունը զավթած ղարաբաղցիների հայրենակիցներ։

Այդ մարդկանց շարունակում են օգտագործել հակաադրբեջանական քարոզում՝ երեսուն տարի շարունակ անտեսելով այդ մարդկանց հուզող խնդիրները։

Տեսանյութում Աբովյան քաղաքի հանրակացարանների բնակիչները պատմում են իրենց բնակարանային խնդիրների մասին։ Զրույցի ընթացքում նրանք պարբերաբար հիշատակում են ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանին, նախկին օմբուդսմեն, պատգամավոր և «Ժառանգություն» կուսակցության անդամ ադրբեջանահայ Լարիսա Ալավերդյանին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Կարմիր խաչը և «Փախստականներ․ միջազգային իրավունք» կազմակերպության համակարգող Էլեոնորա Ասատրյանին։