Եվրոպական քաղաքներից մեկում Ամանորի գիշերը մի քանի հազար տղամարդ հարձակվեց կանանց վրա, իսկ ոստիկանությունը քրեական գործեր հարուցեց միայն այն բանից հետո, երբ հարձակումների փաստը լուրջ հանրային հնչեղություն է ստանում։
Կարելի է ասել, որ զոհերի բախտը բերել է․ Քյոլնի տաճարի դիմաց տեղի ունեցած հարձակման հեղինակները Աֆրիկայից փախստականներ էին, իսկ զոհերը՝ էթնիկ գերմանուհիներ։
Երկիրն ալեկոծվեց, և այդ իրադարձություններն ընդամենը մի քանի օր հետո ճանաչվեցին ա) տեղի ունեցած, բ) հանցագործություն։
ԶԼՄ֊ները սկսեցին քննարկել, թե ինչպես պատժել/խուսափել արդեն եկած փախստականներից, և ինչպես պաշտպանվել նորերի մուտքից։ ԶԼՄ֊ներից շատերը իրավիճակը ներկայացնում էին որպես անսպասելի իրադարձություն։ Դե, ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը, երբ եկան ցածր մշակույթ ունեցող փախստականները։
Բայց կան պատճառներ, որոնք բացատրում են, թե ինչու Ամանօրյա համաժամանակյա հարձակումները հաջողված էին հենց Գերմանիայում, հենց Քյոլնում։ Բացի դա, հեշտ է կանխատեսել, թե ինչ կլինի հետո և ինչպես դա կազդի երկրում բնակվող կանանց իրավունքների վրա։
Պոռնոբիզնեսի ոլորտում Գերմանիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Պոռնոարդյունաբերությունը սերմանում է իր մշակութային չափանիշները, սեռական բռնություն է քարոզում, բարձրացնում է մարդու ապրանքայնության նկատմամբ հանդուրժողականության մակարադակը, լեգիտիմացնում է մարդկային արժանապատվությունը նսեմացնող գործունեության ձևերը, համարում է, որ սեքսի վաճառքը սահմանված կարգ է։
Պոռնոբիզնեսը սերտորեն կապված է ստրկավաճառության, կանանց և երեխաների վաճառքի, ալկո/նարկոբիզնեսի հետ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավելի քան 500 հասարակաց տուն կա, և դրանց գովազդը կարելի է տեսնել ավտոբուսներում։
Քյոլնը առաջին գերմանական քաղաքն էր, որը սկսեց հարկել սեքսարտադրությունը։ Համապատասխան օրենքն ընդունվել է 2004 թվականին։ Հավանություն տալով ստրկավաճառությանը՝ քաղաքային բյոջեն սկսեց ստանալ (և հանրային նպատակներով բարեգթորեն օգտագործել) միլիոնավոր եվրոներ։ Գերմանական հասարակաց տների տարեկան շրջանառությունը կազմում է տասնյակ միլիարդավոր եվրոներ, հարկային վտակները խառնվում են զոհերի արյան հետ և լցնում Գերմանիայի բյուջե։
Մարմնավաճառության պաշտոնականացումը թրաֆիքինգի աճի հանգեցրեց, ինչպես նաև մեծացրեց կավատների, համապատասխանաբար, և պետության եկամուտները։
Քյոլնի երկնաքեր֊բորդել «Փաշայի» վրա հաճախորդներին կանչող ահռելի գովազդային վահանակ է փակցված։ 1972 թվականից հարյուրավոր մարմնավաճառներ սպասարկում են «Փաշայի» հաճախորդներին՝ այսօր դա օրական 1000 մարդուց ավել է։ Հասարակաց տունը գովազդվում է ցինիկ զեղչերի միջոցով։ Մարմնավաճառների հիմնական մասը Արևելյան Եվրոպայից ներգաղթյալներ են։ Գերմանիայում կինը որպես սեքս֊օբյեկտ կարող է վաճառվել 18 տարեկանից, դա հոգեբանա֊հասարակական հասունությունից բավական հեռու է։
Ահա, թե ինչին են հավանություն տալիս գերմանական «ձախերը», և ինչ մենք պետք է հասկանանք, երբ խոսում ենք «ձախ» հայացքների մասին գերմանական համատեքստում։
2007 թվականին Ամստերդամի քաղաքապետը ընդունել է, որ մարմնավաճառության պաշտոնականացումը սխալ էր։ Քանի որ հյուսիսային մոդելը, որը կենտրոնանում է բռնարարի վրա ու քրեականացնում է սեքս գնելը, այլ մոդելներից արդյունավետ է եղել, 2014 թվականին Եվրախորհրդարանը հյուսիսային մոդելի աջակցման մասին բանաձև է ընդունել։ Հյուսիսային մոդելի արդյունքները՝ կանանց և երեխաների վաճառքի գրեթե ամբողջական վերացում, հավասարությանը հասնելու ուղղված աշխատանքի շարունակություն, կենտրոնացում երեխաների դաստիարակության այնպիսի համակարգի վրա, որը չի ողջունում պաթոլոգիկ հակումները։ Բայց ավելի կարևոր է, որ այն երկրներում, որտեղ կիրառվում է հյուսիսային մոդելը, մարդիկ սկսել են բացասաբար վերաբերվել սեքս֊ծառայություններ գնելու փաստին։
Իսկ նրանք, ովքեր կորցրել են կանանց և երեխաներին սեփական երկրներում անվտանգ բռնաբարելու հնարավորությունը, միացել են սեքս֊տուրիստների հոսքերին։ Այդպիսով, Գերմանիան վերածվել է համաեվրոպական հասարակաց տան․ հայտնվել են ավտոբուսային սեքս֊տուրեր, մեգաբորդելներ, կարմիր լապտերների փողոցներ, հատուկ կահավորված (ինչը նշանակում է բաժանարար պատերով) ավտոկայանատեղիներ մարմնավաճառների համար։ Քաղաքային տարածությունը լցվել է պոռնոմշակութային դրոշմներով։
Ասում են, որ փախստականները չեն ինտեգրվել, հասարակական հատվածի աշխատանքի հետ կապված խնդիր կա։ Իրավիճակի ծիծաղաշարժությունը նրանում է, որ փախստականները հիանալի ինտեգրման օրինակ դրսևորեցին։ Նրանք նայել են «Փաշայի» տիպի բորդել֊երկնաքերերին, նայել են գովազդային վահանակներին և գիտակցել են՝ ինչպես պետք է պահել գերմանական մոդելի հասարակությունում։ Բռնաբարել ու կողոպտել նրանց, ովքեր ավելի թույլ են։ Իսկ հետո, ինչպես Քյոլնի քաղաքապետարանը, օգտագործել կողոպտածը հասարակական կարիքների համար։ Միրա Զիգելը «Die Farce von Köln» հոդվածում ասում է՝ միլիոնավոր գերմանացի տղամարդիկ ամեն օր փախստականների համար անպատժելիորեն օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է վարվել կանանց հետ։
Խնդիրը 1000 բռնարարները և 400 զոհերը չեն։ Կես միլիոն մարմնավաճառ, որոնք աղքատության եզրին են, պոռնոմշակույթ, բռնության մշակույթ, սոցիալական ճգնաժամ՝ ահա թե ինչ է գերմանական մոդելը։
«Քյոլնի փախստական֊բռնարարների» թեմայի էությունը բռնություն կիրառելու տղամարդու իրավունքի քննարկումը չէ, որը ոչ ոք չի էլ վիճակում։ Քննարկումն ընթանում է հետևյալ մակարդակում՝ «ով և երբ կարող է բռնաբարել գերմանացի կանանց, իսկ ով և երբ չի կարող»։ Մինչև Ամանոր էլ մարդկանց առքուվաճառքի, ընտանեկան բռնության և բռնաբարությունների վերաբերյալ ավարտին հասցված քրեական գործերի քանակը ծիծաղելի քիչ էր։ Այժմ քսենոֆոբները փորձում են հասարակությանը հասցնել այն միտքը, թե փախստականը պետք է հասկանա, թե կանանց որ կարգի մարմիններն են հասանելի նրա հասարակական կարգավիճակի դեպքում։ Մենք արդեն տեսել ենք այդ փոքրիկ հաղթական գերմանական մոդելը։ Դրա համար էլ բավական է խոսել փախստականների մասին, սկսեք խոսել «Փաշայի» մասին։
Հեղինակ՝ Լյուբավա Մալիշևա