Home / Կրթություն / Հանրապետական կուսակցության արմատները ԵՊՀ-ում

Հանրապետական կուսակցության արմատները ԵՊՀ-ում

Այն մասին, թե ինչպես է Հայաստանի հանրապետական կուսակցությունը արմատավորվել ԵՊՀ-ում։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստեղծվել է 1996 թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ: Ստեղծման պահից մինչեւ 2006 թ. գտնվել է ԵՊՀ ուսումնական վարչության կազմում, իսկ այժմ հանդես է գալիս որպես առանձին սուբյեկտ: Կառույցի ղեկավարները 1999 թվականից եղել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Վահագն Վարագյանը 2006 – 2011 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի տեսուչ, իսկ 2012-ից նույն բաժնի վարիչ: Ներկայումս Վահագն Վարագյանը հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ։

Մինչ Վահագն Վարագյանը 2006-2012 թ. Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ է եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ Միհրան Հակոբյանը: 2004-ից մինչ 2008 թ. Միհրան Հակոբյանը հանդիսացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ: Այժմ Միհրան Հակոբյանը հանդիսանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր: 2013 թ. Միհրան Հակոբյանը կոչ էր անում դասադուլ անող ուսանողներին լքել համալսարանական տարածքը և բուհը չքաղաքականացնել՝ ցույց տալով իր ՀՀԿ կրծքանշանը:

Հատկանշական է, որ 1999-ից 2003թ. ԵՊՀ Ուսումնական վարչության և ուսանողական բաժնի պատասխանատուի պաշտոնում եղել է մեկ այլ հանրապետական Արսեն Քարամյանը: Այժմ Արսեն Քարամյանը ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ նախագահն է: Իսկ ահա Միհրան Հակոբյանը 2009-2012 թ. եղել նույն ՀԿ-ի նախագահի խորհրդական:

Համալսարանի կայքում նշված է, որ կենտրոնը ունի հետևյալ գործառութները:
• ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպությունների աշխատանքների համակարգումը,
• ԵՊՀ տարածքում ուսանողների ներքին կարգապահության պահպանումն ապահովելը:
Այս գործառույթների առկայությունն է, որ ազդել է ԵՊՀ-ում ՈՒԽ-ի անկախության և ինքնավարության վրա; Ասեմ ավելին՝ կառույցի նախագահ Վահագն Վարագյնաը 2015-2018 թ. եղել է ՈՒԽ ընտրությունները կազմակերպող հանձնաժողովների նախագահ։

Շուտով նաև ձեզ կներկայացնենք
1․ Տվյալ կառույցի գործունեության և ֆինանսական միջոցների վերլուծությունը ( միայն աշխատավարձերի համար ամսական 645․000 դրամ է հատկացվում)
2․Կապը ՈՒԽ-ի հետ։
3․Մասնակցությունը 2013թ. դասադուլներին, վերաբերմունքը ուսանողական անկախ խմբերի նկատմամբ։
4․ Կապը երջանկահիշատակ Երիտասարդական հիմնադրամի հետ։

Բուհերը պետք է ազատագրվեն կուսակցական լծից։

Դավիթ Պետրոսյան․ ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi