Գլխավոր / Բանակ / 44 մահ 9 ամսում․ Բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքերով

44 մահ 9 ամսում․ Բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքերով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից:

Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել:

Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կամ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կամ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված:

Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որեւէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված:

Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները ըստ հայեցողության տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ:

Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝  դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԱՀ/ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017 թ.-ի համեմատ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60 %-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը եւ ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվը։

31 դեպքով քրեական գործեր են հարուցվել:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ