Գլխավոր / Դատարան / Պավել Մանուկյանն ազատ է արձակվել

Պավել Մանուկյանն ազատ է արձակվել

Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Պավել Մանուկյանը 1 մլն դրամի դիմաց ազատ է արձակվել։

Մեկ շաբաթ շարունակ Մանուկյանը գտնվում էր հացադուլի մեջ։ Նա հայտարարել էր, որ կշարունակի ակցիան այնքան ժամանակ, մինչև չփոխվի իր խափանման միջոցը։ Ըստ դատարանի կողմից Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության երեկ ստացած պատասխանի՝ նա առողջական մի շարք խնդիրներ ունի և նրան անհրաժեշտ է բժշկական հսկողություն ու վերականգնողական բուժում:

Ազատ արձակման պահին Պավել Մանուկյանը ֆիզիկապես թույլ վիճակում է գտնվել, տեղաշարժվել է հենակներով։ «Պավել Մանուկյանը էլ առաջվա ջանը չունի, բավականին վատ ա։ Մի շաբաթ հացադուլի մեջ, պլյուս նաև չապաքինված վերքեր, թույլ եմ», ֊ «Ազատության» ուղիղ եթերում ասել է նա։