հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / Մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցությունը կոծկած քննիչին կալանավորեցին

Մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցությունը կոծկած քննիչին կալանավորեցին

Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և 2 ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, հայտնում է Forrights.am-ը։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «անհիմն» է որակել դատարանի որոշումը, համոզմունք հայտնելով՝ դատարանի վրա ճնշում է գործադրվել. «Ակնհայտ է, որ բարձրագույն իշխանության և հասարակության կողմից որոշակիորեն ճնշում է եղել այս գործի շուրջ: Դեռ օրեր առաջ հայտարարվեց, որ պետք է պատրաստ լինել նոր բացահայտումների, իսկ այսպիսի հնչեղություն ունեցող դատական գործերը ստուգվելու են անձամբ «իրենց» կողմից: Նման ձևով նրանք փորձել են հասկացնել՝ որևէ դատարանի մտքով թող չանցնի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված որոշակի հնչեղություն պարունակող գործերով վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում կայացնել»։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարի ու դատաձգաբան-փորձագետի կողմից կեղծվել են:

«Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճ փոխվել է Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքերից կրակված պարկուճներով: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան», – նշել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: