Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանից գաղթած փախստականները հանդիպում կպահանջեն ՀՀ ղեկավարության հետ

Ադրբեջանից գաղթած փախստականները հանդիպում կպահանջեն ՀՀ ղեկավարության հետ

Փախստականների 900 ընտանիքներ 3 սերունդների ընթացքում շարունակում են ապրել հյուրանոցներում, հանրակացարաններում, նկուղներում, որոնք բացարձակապես պիտանի չեն բնակության համար:

Սույն թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության շենքի դիմաց տեղի կունենա Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստակնների բողոքի ակցիան, որը կմեկնարկի 11:30-ին: Բողոքի ակցիան ուղղված է հայաստանյան կառավարության անտարբեր քաղաքականության դեմ, որը շարունակաբար հետաձգում է ղարաբաղյան հակամարտությունից անմիջապես տուժած անձանց բնակարանային խնդիրների լուծումը: Կարևոր է նշել, որ այս բողոքի ակցիան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հայտարարության արձագանքն է. Տերտերյանը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք 2019 թ. ՀՀ պետական բյուջեի մեջ ընդգրկվել է Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստականների բնակարանային խնդիրների լուծման հարցը: Ակցիայի մասնակիցները մտադիր են հանդիպում պահանջել երկրի ղեկավարության հետ՝ ցանկանալով հիշեցնել, որ հայ փախստականները տուժել են ոչ միայն 30 տարի առաջ, երբ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, այլև շարունակում են տառապել իրենց պատմական հայրենիքում, որտեղ իրենց խնդիրները երբևիցե լուրջ անդրադարձ չեն ստացել:

աղբյուրը՝ «Ֆեյսբուք» սոցցանց