Home / Կանանց իրավունքներ / Ամուսնու դաժան ծեծից հետո Երևանի հիվանդանոցում կին է մահացել

Ամուսնու դաժան ծեծից հետո Երևանի հիվանդանոցում կին է մահացել

Երևանում նոյեմբերի 11-ին ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը՝ Քրիստինե Իսկանդարյանին: Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ Ստացած վնասվածքներից 20-ամյա կինը նոյեմբերի 12-ի գիշերը մահացել է:

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Իսկանդարյանին:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Tekali Taxi