Գլխավոր / Հայաստան / Երկրորդ անգամ կալանավորվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը

Երկրորդ անգամ կալանավորվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է` 2 ամիս առաջ մեկ միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ապօրինի հարստացման մեջ։

Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացվել այն բանից հետո, երբ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր նրա նկատմամբ նշված խափանման միջոցը կիրառելու մասին որոշումը։

Հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը բերման էր ենթարկվել Երևանի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից և տարվել Ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ նա ներկայացրել էր իր ձեռքին առկա պայուսակի պարունակությունը՝ 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ՝ իր անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից։ Բացի դա, Ղազարյանի «Լեքսուս» մակնիշի մեքենայում հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: