Գլխավոր / Բանտ / Ադրբեջանական ընդդիմության տոնը հարամեցին

Ադրբեջանական ընդդիմության տոնը հարամեցին

Նահատակների ծառուղի կոչվող վայրում ոստիկանության կողմից ձերբակալվել են Ադրբեջանի «Ազգային Ճակատ» ընդդիմադիր կուսակցության և Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի տասնյակ ակտիվիստներ։

Կալանավորվածները՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի եւ Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի գլխավորությամբ տեղափոխվել են Սաբաիլ թաղամասի ոստիկանության բաժին: Կալանավորման ֆորմալ պատճառը ընդդիմության կողմից քաղաքի փողոցներով երթի կազմակերպման փորձն էր․ այն պետք է կրկներ 1988թ. նոյեմբերի 17-ին Բաքվի պետական համալսարանի ուսանողների ուղին: 30 տարի առաջ հարյուրավոր ուսանողներ և աշխատավորներ դուրս եկան փողոցներ` պահանջելով ապահովել Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ուսանողների երթը վերածվեց անորոշ ժամկետով հանրահավաքի, որը տևեց մինչ դեկտեմբերի 5-ը Բաքվի գլխավոր հրապարակում և ցրվեց բանակի կողմից: Ադրբեջանի անկախացումից հետո նոյեմբերի 17-ը նշվում է որպես ազգային վերածննդի օր:

Մի քանի ժամ անց 20 ազատազրկվածների ազատ են արձակվել: Նրանց դեմ պատժի միջոց սահմանված է եղել տուգանքը: Ըստ ազատ արձակվածների, ձերբակալվել էր 54 ակտիվիստ։ Գիշերը ազատ էր արձակվել նաև  Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին, որը ասել է․ «Ոչ ես, ոչ էլ Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլի, ոչ մի բացատրական գրություն չենք գրել: Մենք հայտարարել էինք, որ առանց մեր իրավաբանների ոչինչ չենք գրի»: Նա ավելացրեց, որ ոստիկանության շտաբի շենքը բազմամարդ է եղել կալանավորվածներով։

Այս պահին Քերիմլիիին մեղադրում են վարչական իրավախախտման մեջ՝ հավաքների անցկացման կանոնների խախտում: Այս մեղադրանքով նա կարող է ազատվել նախազգուշացումից կամ տուգանքից հետո, այլ դեպքում ձերբակալվել մինչեւ 2 ամիս:

Ջամիլ Հասանլին կարծում է, որ իշխանությունները վաղուց էին պատրաստել սադրանքներ՝ Քերիմլիին ձերբակալելու համար: Այսպիսով, դեռևս 2015թ․-ին, նարդարանյան դեպքերի կապակցությամբ ձերբակալվածները փորձել են ցուցմունքներ տալ Քերիմլիի և ընդդիմադիր կուսակցության դեմ։ Բացի 2016թ․-ին՝ Թուրքիայում հեղաշրջման ձախողումից հետո իշխանությունները փորձում էին կապել ընդդիմադիր Քերիմլիին Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Այնուհետեւ հետեւեցին Ադրբեջանի «Ազգային Ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գեժյե Բայրամլիի եւ լրագրող Աֆգան Մուխարլիի ձերբակալությունները:

Այս տարվա մայիսին, այսպես կոչված անօրինական ֆինանսավորման վերաբերյալ նոր գործ է հարուցվել կուսակցության դեմ, շարունակեց Հասանլին։

«Ես զանգահարել եմ Բաքվի ոստիկանության շտաբ, ինձ ասել են, որ Ալի Քերիմլինի ճակատագրի համար անհանգստանալ պետք չէ, նրան ուտելիք տվել են, իսկ նոյեմբերի 19-ին կկանգնի դատարանի առջեւ»:

«Ազգային Ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի հետ միասին կան ևս 7 հոգի։ Այս մասին «Meydan» հեռուստաընկերությանն է հայտնել է Դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդի անդամ Օքթայ Գյուլալևը: Նրա խոսքերով, ձերբակալվածներից մեկը Ալի Քերիմլինի թիկնապահ Ռուսլան Ամիրովն է։ Ձերբակալվածների թվում էին նաև երկու լրագրողներ `Նուլանդ Լիվրին եւ Ֆաթիմա Մովամլլին։ Մնացած չորս կալանավորները  «Ազգային Ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ են:

Կուսակցության անդամ Ռուսլան Գուրբանլին տուգանվել է 1000 մանաթով (մոտավորապես 590 դոլար):