Home / Ազգային ժողով / Ախալքալաքցիներն արել են իրենց ընտրությունը՝ կուսակցական ակտիվիստների պատերազմի ֆոնին

Ախալքալաքցիներն արել են իրենց ընտրությունը՝ կուսակցական ակտիվիստների պատերազմի ֆոնին

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում իշխող կուսակցության և ընդդիմության միջև առճակատումը հանգեցրել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցների միջև ֆիզիկական բախումների, որոնք ոչնչացնում են հակառակորդների քարոզչությունը: Քաղաքագետներն Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպերը կապում են իշխանությունների՝ Վրաստանի շրջանների նկատմամբ իրենց վերահսկողությունն ի ցույց դնելու փորձի հետ: Տեղացիները պնդում են, որ արդեն կողմնորոշվել են ընտրության հարցում:

Ախալքալաքիում նախընտրական քարոզչության հիմնական դրսևորումներն են ցույցերը ու ընտրողների հետ հանդիպումները, «Կավկազսկի ուզել»-ին հայտնել են երկու թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչները՝ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն և իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» ներկայացուցիչները ամեն օր մի շարք գյուղերում հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ, ասել է Վաշաձեի (Ախալքալաքի) մամուլի քարտուղար Կառլոս Ռաիսյանը:

«Քարոզչական հանրահավաքները շարունակում են մնալ ընտրություններից առաջ աշխատանքային հիմնական գործիքը», – ասել է Ախալքալաքիում Զուրաբիշվիլիի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոլ Ցուրցումիան: Նա բերեց նոյեմբերի 18-ին քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքի օրինակը: «Մենք հավաքել ենք մոտ 5-6 հազար մարդ»:

Ընդդիմադիր Կառլոս Ռաիսյանը թերահավատորեն է մեկնաբանում մրցակիցներիցի այդ հաջողությունը: Ըստ Ռաիսյանի՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները կաշառել են հանրահավաքներին եկած տեղացիներին:

Ախալքալաքիում ակնհայտ քարոզչությունն այնքան էլ նկատելի չէ:

«Կավկազսկի ուզել»-ի թղթակիցն ընդամենը երկու տեղ է հանդիպել թեկնածուների նախընտրական պաստառների:

Սալոմե Զուրաբիշվիլիի պաստառները կարելի է տեսնել Ազատության փողոցում և Ազատություն֊Եղիշե Չարենց փողոցների խաչմերուկներում:

Ավելին, խաչմերուկում տեղադրվել են Զուրաբիշվիլիի շուրջ 80 պաստառներ և Գրիգոլ Վաշաձեի մոտ 30 պաստառներ:

Եղիշե Չարենցի փողոցի երկու շենքերի պատերը և Թամար թագուհի փողոցը պատված են միայն ընդդիմադիրների պաստառներով: Միևնույն ժամանակ, Վաշաձեի քարոզչական պաստառները փչացրել են. անհայտ մարդիկ թեկնածուի դեմքին «ԿԳԲ» կնիքն են դրել:

Վրաստանի բոլոր շրջաններում կարմիր գույնով «ԿԳԲ» վերտառութունները հայտնվել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակներում հոկտեմբերի կեսերին՝ ընտրությունների առաջին փուլից առաջ: Կուսակցությունն այդ գրաֆիտիի համար մեղադրել է «Վրացական երազանք»-ին:

Գրիգոլ Ցուրցումիան կտրականապես հերքեց Զուրաբիշվիլիի տեղական շտաբի ներգրավվածությունը իր հակառակորդի քարոզչական պաստառները վնասելու մեջ: «Ես չգիտեմ, թե ով է դա արել: Այդ մարդիկ մեր շտաբից չեն: Նույնիսկ առավոտյան մենք քննարկում էինք, թե ով կարող էր դա անել: Չնայած, ամբողջ Վրաստանով մեկ է նման բան պատահում իր պաստառների հետ»:

Ցուրցումիայի խոսքով՝ Ախալքալաքիում մեծ թվով վահանակներ տեղադրելու իմաստ չկա: «Քաղաքում ընդամենը 7.800 գրանցված ընտրող կա, իմաստ չկա, որ շատ քարոզչական նյութեր կախվեն: Մենք ունենք վահանակներ հարավային մուտքի մոտ՝ Հայաստանի կողմից, և հյուսիսային մուտքից՝ Թբիլիսիի կողմից: Ցանկացած մարդ, ով կշրջի քաղաքը, միևնույնն է կտեսնի դրանք»:

Հոկտեմբերի 30-ին Սամցխե-Ջավախեթի շրջանում հարձակման հետևանքով նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի տարածաշրջանային շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը և ևս երեք ընդդիմադիրներ հոսպիտալացվել են: Բոլորը ստացել են փակ գլխի վնասվածքներ, ցնցում և դեմքի բազմաթիվ վնասվածքներ: Ավելի ուշ, նոյեմբերին, Ախալքալաքիում անհայտ անձինք հարձակվել են տեղական ընդդիմադիր գործիչ Ռամիկ Պողոսյանի վրա, ով հիվանդանոցում հայտնվեց մարմնական վնասվածքներով և ուղեղի ցնցումով: Բոլոր գործերում վրաց խորհրդարանի անդամ, «Վրացական երազանք»֊ի անդամ Էնզել Մկոյանի անունն է հիշատակվում, սակայն նա հերքել է միջադեպերի հետ իր կապը:

Իր օգնականների և հարազատների մասնակցությամբ բախումը, որում տուժել են ընդդիմադիրներ՝ Աշոտ Ռաիսյանը, Աբրահամ Աբրահամյանը, Տիգրան Աբրահամյանը և Միշա Աղբալյանը, պատգամավորը բացատրեց Վաշաձեի կողմնակիցների կողմից բազմաթիվ սադրանքներով:

Ըստ Մկոյանի` ընդդիմախոսները պոկում էին Զուրաբիշվիլիի քարոզչական պաստառները:

Գրիգոլ Ցուրցումիայի խոսքով՝ Վաշաձեի և Զուրաբիշվիլիի շտաբի ներկայացուցիչների միջև պայքարը պատահական է ստացվել. Կարապետ, Արտուն և Մարտուն Մկոյանները Աշոտ Ռաիսյանին տեսել են Վաշաձեի շտաբի դիմաց, երբ մեքենայով անցնում էին Թամար թագուհու փողոցով, չեն կարողացել զսպվածություն ցուցաբերել և սկսել են նրա հետ հարցեր պարզել:

«Եթե նա այդ ժամանակ շենքում լիներ, ապա ոչինչ չէր պատահի, բայց Ռաիսյանը հայտնվել էր նրանց տեսադաշտում, իսկ նրանք չեն դիմացել և դուրս են եկել մեքենայից: Մեղադրեցին Սալոմե Զուրաբիշվիլիի պաստառները պոկելու մեջ: Ռաիսյանը չվախեցավ, խոստովանեց, որ պաստառներն ինքն է պոկել՝ ասելով. «Ես ճիշտ եմ արել»: Դրա համար էլ վեճը սկսվեց», – ասել է Ցուրցումիան «Կակազսկի ուզել»-ի թղթակցին:

Դեպքի վիրավորները `Աշոտ Ռաիսյանը, Աբրահամ Աբրահամյանը, Տիգրան Աբրահամյանը և Միշա Աղբալյանը, հիվանդանոց են տեղափոխվել: Նոյեմբերի 4-ին Թբիլիսիի հիվանդանոցից չորսն էլ դուրս են գրվել երեք շաբաթ տևած բուժումից հետո:

Հիվանդանոցից դուրս եկած բոլոր վիրավորները վերադարձան Ախալքալաք և շարունակեցին աշխատել: Ընդդիմադիրբերի փաստաբանները չեն բողոքարկել մեղադրյալների գրավով ազատ արձակումը: Կառլոս Ռաիսյանը մտավախություն է հայտնում, որ ամբաստանյալները գործի քննության արդյունքներով կարող են ամբողջությամբ խուսափել պատժից, եթե օգտագործեն իրենց կապերը և ֆինանսական հնարավորությունները:

Չորս ընդդիմադիրների ծեծը և Ռեմիկ Պողոսյանի գործը գրեթե չեն ազդել Ախալքալաքիում Վաշաձեի շտաբի աշխատանքի վրա, ասում է Կարլոս Ռայսյանը: Ակտիվիստի խոսքով՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների այլ դեպքեր չեն եղել: «Բայց սովորական ընտրողները գալիս են մեզ մոտ և ասում, որ փորձում են ջախջախել նրանց, վախեցնել կամ, հակառակը, կաշառել: Բայց նրանք չեն ցանկանում դիմել ոստիկանությանը»։

Ախալքալաքի բնակիչ Միխայիլն ասաց, որ ինքը «Ռուսթավի֊2» կամ «Իմեդի» չի դիտում, բայց արդեն իր ընտրությունը կատարել է: «Ես չգիտեմ, թե ովքեր են հենց այս թեկնածուները, բայց անձամբ ես քվեարկելու եմ հինգերորդ համարի համար (Վաշաձե): Սահակաշվիլիի օրոք թոշակներն ամեն տարի ավելանում էին, իսկ հիմա ես ստանում եմ 120 լարի հաշմանդամության նպաստ, որը վեց տարի է չի աճում»:

«Բնականաբար, մենք գիտենք՝ ով ով է: Ես ոչինչ չունեմ Զուրաբիշվիլիի դեմ, բայց նրան աջակցում է «Վրացական երազանք»֊ը: Կուսակցության իշխանության վեց տարիների ընթացքում ճանապարհները քարմաղի են վերածվել, դեպի Ախալցխա կամ Հայաստանի հետ սահման ամեն ուղևորությունից հետո անխուսափելիորեն վերանորոգում է պահանջվում»,- ասել է տաքսու վարորդ Արթուրը:

Ձեռնարկատեր Հովհաննեսը նշեց, որ դիտում է թե՛ «Ռուսթավի 2», թե՛ «Իմեդի»՝ թեկնածուների մասին օբյեկտիվ պատկերացում ստանալու համար: Նա հայտարարել է, որ կմասնակցի քվեարկությանը, սակայն հրաժարվել է ասել՝ ում օգտին է քվեարկելու: «Իմ ընտրությունն, իհարկե, կլինի նրանց օգտին, ովքեր ճնապարհներ են կառուցել, հանցավորության հարցերն են լուծել: Թեև 2006 թվականին այստեղ փակվել էր ռուսական ռազմաբազան, որտեղ 1500 մարդ էր աշխատում, և այն ժամանակ Սահակաշվիլին խոստացավ, որ կստեղծի վեց հազար աշխատատեղ, այդ աշխատատեղերը ադպես էլ չեն ստեղծվել: Անցած տարի էլ ամեն ինչը թանկացավ»:

Ավտոփականակագործ Աշոտը նույնպես դժգոհեց, որ կյանքը բարդանում է: «Բոլորի համար գները բարձրացել են, գումարած 2016 թ.-ին ընդունած տեխնիկական ստուգումների մասին օրենքը, որը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին է: Ես հասկանում եմ, որ մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներին, բայց եկամուտն էլ պետք է եվրոպականին համապատասխանի»։ Տղամարդը նշել է, որ վրացական հեռուստաալիքներ չի դիտում, ինչպես և Ախալքալաքի շատ բնակիչներ: Հայկական հեռուստաալիքներն է դիտում: «Մեզանից շատերը ալեհավաքներ են տեղադրել, որոնք հայկական հեռուստատեսություն են ապահովում։ Անիմաստ է դրանցից հրաժարվել միայն «Ռուստավի֊2» կամ «Իմեդի» դիտելու համար»:

Tekali Taxi