2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այսօր քաղաքացիներն ավելի «պասիվ են»։ Եթե 2017-ին մինչև 14։00-ն ընտրությանը մասնակցել էին քաղաքացիների 33․46 %-ը, ապա այս տարի միայն 24․ 53-ը։
«Սա ունի իր բացատրությունը․ ինչպես 2017 թվականին, այնպես էլ նախորդ ընտրություններին, վաղ առավոտից գազելները և ավտոբուսները հանվում էին իրենց սովորական երթուղային գծերից և մարդկանց ցուցկաներով տանում էին ընտրական տեղամասեր», -ֆեյսբուքայն ուղիղ եթերով՝ ավելի վաղ ասել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այս տարի այդպես չի եղել ու չի լինելու և կոչ է արել գնալ քվեարկելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մինչև 14։00-ն քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը։ Երևանում քվեարկության են մասնակցել ընտրողների 23․53 %-ը։