հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ռուսաստանցի զինծառայողով պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահ մարմինները․ փաստաբան

Ռուսաստանցի զինծառայողով պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահ մարմինները․ փաստաբան

Դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղազարյանի մահվան գործով նախօրեի երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել փակ դատական նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել կալանավորել ռուս զինծառայողին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայատարարություն էր տարածել՝ նշելով, որ ռուս զինծառայողը պահվում է 102-րդ ռազմաբազայում, որը խախտում է հայ-ռուսական պայմանագրերի մի շարք կետեր։

Արդյոք դատական նիստին ներկա՞ է եղել զինծառայողը, թե ոչ, մեզ չհաջողվեց ճշտել։ Շիրակի մարզի ընդահանուր իրավասության դատարանից, մեր զանգին ի պատասխան, նշեցին, որ քանի որ նիստը անցել է դռնփակ, ոչ մի տեղեկություն չեն կարող տալ։ Ուղղորդեցին զանգել Դատական դեպարտամենտ։ Այնտեղից էլ նշեցին, որ ոչ մի տեղեկության չեն տիրապատում։

Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ արդեն իսկ կան մի քանի խախտումներ։

Եթե ռուս զինծառայողը գտնվում է 102-րդ ռազմաբազային տարածքում, և առանց նրա է ընթացել դատական նիստը, դա Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է։ Այն ենթադրում է, որ կալանավորման համար անձին պետք է տանեն դատավորի մոտ։

Ռուս զինծառայողով, նշում է Բաղդասարյանը, պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահ մարմինները, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ ռազմաբազայի սահմաներից դուրս, այսինքն՝ դա հանցանք է Հայաստանի պետության դեմ․ «Քանի որ նախաքննությունը իրականացնում է Հայաստանի քրեական հետապնդում իրականացնող մարմինը, այդտեղից էլ բխում է, որ դատավարությունը պետք է իրականացնի Հայաստանի դատարանը և միայն դատավճռից հետո կարող են այդ անձին տեղափոխել պատիժը կրելու այն երկիր, որի քաղաքացին է»։