Home / Բնապահպանություն / Բնապահպանը հեռացվեց աշխատանքից Զանգեզուրի կոմբինատի ստուգումների ժամանակ

Բնապահպանը հեռացվեց աշխատանքից Զանգեզուրի կոմբինատի ստուգումների ժամանակ

Հայաստանի ամենախոշոր հանքում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների վերջին օրը՝ հունվարի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։

Որոշման տեքստում ասված է․ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

Ըստ 8-րդ հոդվածի 1-ին կետի՝ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ:

Բնապահպան Արթուր Գրիգորյանը նշանակվել էր 2018թ․ հունիսի 22-ին։

Tekali Taxi