Home / Դատարան / Դատարանը որոշեց կալանավորել Մանվել Գրիգորյանին

Դատարանը որոշեց կալանավորել Մանվել Գրիգորյանին

Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ վերը նշված որոշումը, հայտնում է Armtimes.com-ը։

Դատարանը մոտ մեկ շաբաթ քննում էր ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Լրագրողների հետ զրույցում հսկող դատախազ Վահագն Մուրադյանն ասաց, որ դատարանը բավարարեց իրենց բողոքը և գրավը ճանաչեց անթույլատրելի: Մուրադյանի խոսքով՝ Գրիգորյանը կկալանավորվի այսօր:

Նրա ազատ արձակման դեմ բողոքի ակցիաներ և երթեր էին անցկացվում, նաև՝ դատական նիստերի օրերին։

Tekali Taxi