Home / Առողջապահություն / Կառավարությունը ճնշում է Ջերմուկի ավագանուն

Կառավարությունը ճնշում է Ջերմուկի ավագանուն

Ջերմուկ համայնքի ավագանին արտահերթ նիստին մերժել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի առաջարկը՝ քննության առնելով վերացնել կամ փոփոխել Ջերմուկ համայնքի ավագանու դեկտեմբերի 18-ին ընդունած որոշումը։

Ջերմուկի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների 3000 ստորագրություններով հանրագիրը՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:

Հայկական բնապահպանական ճակատն արձանագրում է, որ դա կառավարական մակարդակով ճնշում է Ջերմուկի ավագանու վրա։

«ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը Վայոց Ձորի մարզպետ Տ.Սարգսյանին․ խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով:

Վայոց Ձորի մարզպետի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին․ ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ», -նշված է հանձնարարականի մեջ։