Գլխավոր / Հայաստան / Ռուսական շոումենի եղբայրը այլևս չի ներկայացնի Հայաստանը Կանադայում

Ռուսական շոումենի եղբայրը այլևս չի ներկայացնի Հայաստանը Կանադայում

Ռուսաստանյան շոու-մեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Համապատասխան կարգադրությունը արել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», — ասված է նախագահականի հաղորդագրությունում: