Գլխավոր / Բանտ / Ոստիկանապետը դեմ է համաներում կիրառել «Սասնա ծռեր»-ի նկատմամբ

Ոստիկանապետը դեմ է համաներում կիրառել «Սասնա ծռեր»-ի նկատմամբ

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է, որ համաներում կիրառվի 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ։ Այս մասին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին ասել է ոստիկանապետը։ Օսիպյանը ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր և մի քանի ոստիկանի հետ պատանդառվել էր։

«Ես ընկերներ եմ կորցրել, եթե չլինեին իմ կորցրած ընկերները և գործընկերները, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ։ Բայց քանի որ կորցրել եմ, յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը։ Դատաքննությունը պետք է շարունակվի, և ամեն մեկը կրի իր պատիժը», -ասել է Օսիպնյանը՝ դատավորի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի տուժողը համաներման օրենքի կիրառման հետ կապված։

2018 թվականի նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել էր օրենք «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի» կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտատարելու մասին։

Այնտեղ սահմանաված էր առաձին դրույթ 2016 թվականի հուլիսի 17-31-ը ՊՊԾ գնդի տարածքում իրադարձություններին մասնակցած անձանց վերաբերյալ։ Սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում․ եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք, առարկում են այս համաներման օրենքի կիրառման դեմ, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով։

Բոլոր ամբաստանյալները նախորդ նիստերին չեն առարկել համաներման ակտի դեմ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին խումբը 2 շաբաթ շարունակ գրավել էր ՊՊԾ գունդը։ Այդ ընթացքում զոհվել էին երեք ոստիկաններ: Հեղափոխությունից հետո խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։ Կալանքի տակ էին մնացել միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Tekali Taxi