Home / Շուկա / Կանոնակարգել ոլորտը․ պահանջում են տաքսու վարորդները

Կանոնակարգել ոլորտը․ պահանջում են տաքսու վարորդները

Երևանում գործող տաքսու վարորդերը դժգոհ են քաղաքի ճանապարհներից, երթևեկության կանոններից, կայանատեղերից, ապահովագրական ընկերություններից։ Նրանք նշում են, որ ոլորտը կանոնակարգման կարիք ունի։ Այսօր մի քանի տասնյակ վարորդներ հանդիպել են Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ և ներկայացրել իրենց մտահոգությունները։

Վարորդները նշում են, որ լավ կլինի առհասարակ վերացնել կարմիր գծերը, քանի որ այն իրենց համար «դարձել է պատուհաս»։

«Վարորդ ենք, ամբողջ օրը աշխատում ենք, պահի տակ կարմիր գծի վրա ենք կանգնած լինում, հաճախորդ սպասում։ Հաճախորդը նստում է, հասցնում ենք տեղ, հիշում ենք, որ մի բան մոռացել ենք՝ վճարում չենք արել, բայց արդեն ուշ է, 5000 դրամ տուգանվել ենք, այն դեպքում, որ օրվա մեջ 18 ժամ քշելով՝ կարող ենք 3000 դրամ վաստակել», -ասել է վարորդներից մեկը։

Նրանք նշում են, որ քաղաքը լիքն է մեքենաներով, ժամերով կարող են փնտրել և կայանատեղի չգտնել։ Վարորդներն առաջարկում են, որ քաղաքում դեղին գծերով առանձնացված տեղ լինի հատուկ տաքսիների համար։

Հաջորդ խնդիրը կապված է ԱՊՊԱ ընկերությունների հետ։ Ըստ վարորդների՝ դրանք խիստ տարբերակված մոտեցում ունեն տաքսիների հանդեպ։ Այսպես՝ սովորական, մասանավոր մեքենայի և տաքսու տակ շահագործվող մեքենանների համար ԱՊՊԱ-ն տարբեր է։ Տաքսու դեպքում ԱՊՊԱ-ի գումարը բարձր է, բայց եթե տաքսու վարորդի մեղքով վթար է ունենում, ԱՊՊԱ-ն այդ պահին վճարում է գումարը, սակայն հետագայում հետգանձում անում։ Դա այդպես է միայն սովորական տաքսիների դեպքում, իսկ օնլայն համակարգող աշխատող տաքսիների դեպքում գործում է նույն սկզբունքն, ինչը մասնավոր մեքենաների համար է։

Եթե օնլայն համակարգող աշխատող տաքսիտների համար մեքենան որպես տաքսի վարելը երկրորդական գործ է, նշում են տաքսիստերը, ապա իրենց համար եկամտի հիմնական աղբյուր է։

Ի թիվս այլ բողոքների՝ տաքսիստները նշում են նաև, որ հոծ գծերը խնդիրը․ «թեթև տրորելու դեպքում անգամ տուգանվում են, բայց դա հաճախ անհարթ ճանապարհներից է լինում», «տեսախցիկներն անխնա նկարում են»։ Այն դեպքում, երբ վարչապես Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ «մեղմ են վերաբերելու խնդրին»։

Tekali Taxi