Home / Բանակ / Մասնակցության հրավեր․ «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև»

Մասնակցության հրավեր․ «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև»

2019 թվականի մարտ-մայիս ամիսներին «Սոցիոսկոպ» կազմակերպությունը անց է կացնում «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացը՝ ուսանողների և մինչև 35 տարեկան մարդկանց համար։

Դասընթացն ուղղված է կրթության, գենդերի և քաղաքացիական հասարակության ոլորտներում ռազմականացման թեմայի բազմակողմանի վերհանմանը:

Դասընթացը վարելու են սոցիոլոգիայի, հոգեբանության, հետաքննող լրագրության, քաղաքացիական հասարակության գործիչներ:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան առնչվել ռազմականացման հարցի շուրջ ժամանակակից աշխարհում և Հայաստանում առկա հասարակագիտական և ակտիվիստական մոտեցումներին:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ հետևյալ հղումով․
https://bit.ly/2CYyWuy 

կամ այցելել Սոցիոսկոպի կայք․ socioscope.am

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

Tekali Taxi