Home / Բանտ / Ադրբեջանական բանտերում դեռևս ընդդիմադիրներ կան

Ադրբեջանական բանտերում դեռևս ընդդիմադիրներ կան

Ադրբեջանական Nida երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստ Գիաս Իբրահիմովն, ազատության մեջ լինելով, ասել է․ «քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել, արդարությունը չի հաղթել է։ Դրա համար պետք է շարունակել պայքարել՝ մինչև բոլորը կազատվեն»։

Իբրահիմովը հույս է հայտնել, որ «սա, ամեն դեպքում, երկրում տեղի ունեցող վատ գործերի ավարտի սկիզբն է»։

Contact.az-ի հաղորդմամբ՝ նա բանտում հրաժարվել է մասնակցել ներում շնորհելու տոնական միջոցառմանը, որտեղ ներկա են եղել իշխանական լրատվամիջոցները։

Շարժման մեկ այլ ակտիվիստ՝ Իլկին Ռուստամաձեն, որը 6 տարի անցկացրել էր բանտում, հայտարարել է, որ ազատության է դուրս գալիս հպարտությամբ, քանի որ չի ստորագրել ներման շնորհագրի տակ․ «Պայքարը շարունակվում է։ Իրավունք չունենք կանգ առնել։ Գլխավորը իմ անձական ազատությունը չէ։ Գլխավորը ողջ Ադրբեջանի ազատությունն է»։

Բայրամ Մամեդովը, Nida շարժման մեկ այլ ակտիվիստ ասել է, որ շարունակելու է իր պայքարն այն կետից, որից որ թողել է․ «Բանտը մարդու կոփում է և թույլ տալիս շարունակել պայքարը՝ հանուն մեր գաղափարների»։

Կիրակի օրը սկսվել էր Ադրբեջանի նախագահի ներման հրամանագրի կատարումը: Ազատություն է շնորհվել նաև քաղբանտարկյալների։ Նրանցից Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը հայտարարել է, որ չէր սպասում, որ իրեն ազատ կարձակեն․ «Ես մտածում էի, որ ինձ ցմահ կթողնեն բանտում։ Ես ազատություն ստացա ժողովրդավարական Արևմուտքի, Եվրոպայի, Եվրամիության, Եվրախորհրդի և ԱՄՆ-ի շնորհիվ»։ Նա ընդգծել է, որ շարունակելու է հանդես գալ «ռեժիմի դեմ», երկրից չի հեռանա և կպայքարի Ադրբեջանի ժողովրդավարցման համար․ «Ես հենց նոր դուր եկա ռեժիմի կոնցլագերից, բայց փոքր բանտից դուրս գալով՝ հայտնվեցի ավելի մեծ բանտում»։

Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահ Գյոզալ Բայրամլին լրագրողներին հայտնել է, որ ինքը նույնպես չի սպասել, որ ազատ կարձակվի, քանի որ չի ստորագրել ներման շնորհագրի տակ, քանի որ իրեն մեղսագրվող հանցագործությունը չի կատարել և զղջալու պատճառ չունի․ «Ես առանց որևէ հիմքի 2 տարի անցկացրել եմ բանտում։ Իմ բանտարկումը կապ ունի  քաղաքական գործունեության հետ։ Բայց ես տարել եմ այդ փորձությունները և հենց այսօրվանից շարունակում եմ իմ քաղաքական գործունեությունը՝ որպես Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահ և դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ»։

Իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանի նախագահի կողմից ներման շնորհագիր է ստորագրվել 51 քաղբանտարկյալի մասով։ Սակայն ակտիվիստները կարծում են, որ ներումը խնդիրը չի լուծել և բանտերում շարունակում են մնալ տարբեր հաշվարկներով 74-80 քաղբանտարկյալ։

Ներման ակտը չի վերեբերվել լրագրողներ Աֆղան Մուխտարլիին և Սեյմուր Խազիին, Ազգային ճակատ կուսակցության ակտիվիստ Ֆուադա Ահմեդլիին և այլոց։

«Ազատի՛ր» խմբի կազմակերպիչ, «Իրավունքների ակումբի» ղեկավար Ռասուլ Ջաֆարովը ներում շնորհելը համարել է կարևոր քայլ՝ քաղբանտարկյալների հարցի լուծման բնագավառում, չնայած, ընդգծել է նա, խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ։

Նա ասել է, որ ներումը վերաբերել է է քաղբանտարկյալների գրեթե բոլոր «տեսակներին»։ Միաժամանակ բացառություն են եղել «Իսլամական կուսակցության» գործով անցնող խումբը և ցմահները։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք 1990-ի կեսերին դատապարտվել էին մահապատժի։ Դրանից հետո, երբ երկրում արգելվել է մահապատիժը, նրանց ավտոմատ կերպով ցմահ բանտարկության են դատապարտել, որը անիրավական էր, քանի որ նրանց դատապարտման պահին մահապատժի այլընտրանքը 15 տարով ազատազրկումն է եղել։

Ներում ստացած քաղբանտարկյալների շարքում կան նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ՊՆ նախկին փոխնանարար Մահման Սալիմովը և այլք։

Tekali Taxi