Home / Բնապահպանություն / Ճշգրտում Թեհմինե Ենոքյանի` մարտի 23-ին և մարտի 25-ին մամուլով տարածված  հայտարարության կապակցությամբ

Ճշգրտում Թեհմինե Ենոքյանի` մարտի 23-ին և մարտի 25-ին մամուլով տարածված  հայտարարության կապակցությամբ

2019թ մարտի 23-ին ես՝ Թեհմինե Ենոքյանս և մարտի 25-ին Հայկական բնապահպանական ճակատը տարածել ենք «Կեղծ ֆեյսբուքյան օգտատերը՝ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից ինչո՞ւ են Լիդիանի աշխատողները թաքնվում կեղծ էջերի հետևում» իմ հայտարարությունը, որն իրենց ինտերնետային կայքերում տեղադրել են մի քանի լրատվամիջոցներ։

Խնդրում եմ հայտարարության տեքստին հավելել հետևյալ ճշգրտումը

Հայտարարությունում նշված Աննա Ներսիսյանը «Լիդիան Արմենիա»-ի կապալառու «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ աշխատակից է, ով աշխատել է Ամուլսարի հանքում և ըստ գործի նյութերում առկա ցուցմունքների, նպատակ է ունեցել աշխատանքի անցնել «Լիդիան Արմենիա»-ում։

Հայտարարությունում նշված Հռիփսիմե Խաչատրյանը, ինչպես նաև նրա մայրը, նույնպես աշխատել են Ամուլսարի հանքում՝ «Լիդիան Արմենիա»-ի կապառալու ընկերություններից մեկում։

Հայտարարությունում նշված Հովսեփ Ասոյանն այդ ժամանակ եղել է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը «Աննա Ներսիսյանն առանց Թեհմինե Ենոքյանի համաձայնության ապօրինի հավաքել է նրա անձնական կյանքին, անձնական շփումներին վերաբերվող և իրենցից անձնական կյանքի գաղտնիք համարվող լուսանկարներ և տարածել դրանք առանց վերջինիս համաձայության՝ Viber հավելվածի միջոցով փոխանցելով «Լիդիան Արմենիա» ընկերության նույն ժամանակվա աշխատակից Հովսեփ Ասոյիանին, ով էլ իր հերթին նշված լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի «Vahagn Hovhannisyan» անձնական էջի միջոցով։

2018թ նոյեմբերի 30-ին մեղադրանք է առաջադրվել նաև Հովսեփ Ասոյանին, վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ստացել է լուսանկարները, սակայն դրանք իրեն չեն հետաքրքրել, ուստի դրանք ջնջել է իր հեռախոսից»։

Նախաքննությունը, սակայն, ապացուցված է համարել Աննա Ներսիսյանի արարքը որպես տեղեկությունների ապօրինի հավաքագրում և Հովսեփ Ասոյանի արարքը որպես տեղեկությունների հրապարակում։ Հարուցված քրեական գործը մեղադրյալ Աննա Ներսիսյանի նկատմամբ որպես տեղեկություններ հավաքագրողի և մեղադրյալ Հովսեփ Ասոյանի նկատմամբ որպես դրանք հրապարակողի կարճվել է այն հիմքով, որ հավաքագրված և հրապարակված տեղեկություններն առնչվել են իմ՝ Թեհմինե Ենոքյանիս հասարակական գործունեության հետ և անձնական բնույթի չեն։ Ես այս որոշումը համապատասխան կարգով բողոքարկել եմ, և բողոքն ընդունվել է վարույթ։

Կից ներկայացնում եմ նաև քրեական գործի կարճման մասին որոշումը։

Շնորհակալություն,
Թեհմինե Ենոքյան

Tekali Taxi