Home / Առողջապահություն / ԱԱԾ-ն չի պարզաբանել փոխնախարարի ձեռբակալումը

ԱԱԾ-ն չի պարզաբանել փոխնախարարի ձեռբակալումը

«Կաշառք ստանալու պահին» ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:

Տեղեկությունը ֆեյսբուքում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»։

Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: