Գլխավոր / Բնապահպանություն / Հանրային դատարանի վճիռը հանցավոր անտառահատման բիզնեսի վերաբերյալ

Հանրային դատարանի վճիռը հանցավոր անտառահատման բիզնեսի վերաբերյալ

Հանրային բնապահպանական դատարանը դատավորներ Ինգա Զարաֆյանի, Նազելի Վարդանյանի, Կարինե Դանիելյանի, Զարուհի Հովհաննիսյանի գխլավորությամբ քննեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանի հայցն անտառների թեմայով։ Հայցվորը ներկայացրեց իրենց մոնիտորինգի արդյունքերը և արձանագրված ծառահատումների մտահոգիչ պատկերը։ Նա պատմեց, թե ինչպես են կատարվում ծառահատումները, կոծկվում հետքերը, երբ հստակ ապացույցներ կան, որ եղել է ապօրինի ծառահատում, քրեական գործ հարուցելու մաիսն հաղորդում են ներկայացրել, սակայն սուտ մատնության հոդվածով իրեն են մեղադրել և ապացույցների բացակայության հիմքով կարճել գործը։ Անտառապահներն իրենց հերթին կապեր ունեն ոստիկանության հետ, փայտը վաճառում են, դա բիզնես է։

Հանրային դատարանի դատավոր Նազելի Վարդանյանի գլխավորությամբ հրապարակվեց վճիռ, որով հանձնարակականներ տրվեցին տարբեր պետական մարմինների։ Մասնավորապես․ պարզել ինչքան անտառ է հիմնվել և պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարության բնպահանության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները, Հայանտառ ՊՈԱԿ-ը, կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրին։ Դիմել դատախազություն և պահանջել բացահայտել ծառահատռումների պատվիրատուներին,  քրեական գործերի կարճման օրինականությունը, ստուգել փայտածուխի արտադրության և իրացման արտահանման օրինականությունը։

Հայցադիմումն ու վճռի ամբողջական տեքստը՝ տեսանյութում․

 

Tekali Taxi