Գլխավոր / Հայաստան / Դիլիջանի անտառները հատում են մանրահատակ պատրաստելու համար

Դիլիջանի անտառները հատում են մանրահատակ պատրաստելու համար

Նախօրեին «Չենք լռելու»-ի մի խումբ անդամներ արշավի էին մեկնել դեպի Դիլիջան, որտեղ նկատել են, թե ինչպես են Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետևից դուրս գալիս փայտով լի բեռնատարները: Հատկանշական է, որ դրանցից որևէ մեկի վրա պետհամարանիշ չի եղել: Այս մասին տեղեկացնում են երիտասարդական նախաձեռնության անդամները:

Ըստ նրանց` լուսանկարը ուսումնասիրելուց հետո դենդրոլոգը հաստատել է ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար:

Դենդրոլոգը հավելել է նաև, որ Դիլիջանի անտառներում աճող ծառերը, որպես կանոն, օգտագործվում են մանրահատակ պատրաստելու համար:

Tekali Taxi