Home / Առողջապահություն / Քաղաքապետարանը դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքից

Քաղաքապետարանը դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքից

Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը»,-Կարապետյանը նշում է, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք:

«Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,-եզրափակել էր մամուլի խոսնակը:

Նշենք,  որ «Սանիթեքի» մի շարք աշխատակիցներ բարձրաձայնում էին, որ ընկերությունը չի ապահովում իրենց աշխատանքի անվտանգության պայմանները։ Մեզ հայտնի են դարձել աշխատանքի անվտանգության պայմանների խախտման հետևանքով կազմակերպության մի շարք  աշխատակիցների առողջությանը պատճառված դեպքեր։ Դրանցից մեկը այժմ դատական փուլում է։

Ավելի մանրամասն կարդացեք.

Ինչ գնով և ում համար է Sanitek-ն ապահովում Երևանի մաքրությունը

«Առաջին դեպքը չէ»․ 2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել

«Սանիթեքի» վթարի ենթարկված աշխատակցի ոտքն անդամահատել են․ ընկերությունից նրան չեն այցելում

«Սանիթեքը» պատժում է իր նախկին աշխատակցին